Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բախմուտն այլևս Ուկրաինայի վերահսկողության տակ չէ: Այս մասին գրում է Sky News-ը:
Բախմուտի՝ ռուսական ուժերի վերահսկողության տակ անցնելու փաստը հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն, ինչի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վագներ խմբին և Ռուսաստանի զինված ուժերին:
Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել այս գործողության մեջ, կներկայացվեն պետական պարգեւների։