Միջազգային

Բայդենը կիրակի օրը Հիրոսիմայում կհանդիպի Զելենսկու հետ

Բայդենը կիրակի օրը Հիրոսիմայում կհանդիպի Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Հիրոսիմայում երկկողմ հանդիպում կանցկացնի Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնի է դառնում ամերիկացի առաջնորդի առաջիկա օրվա աշխատանքային գրաֆիկից, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Բայդենի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով 14.15-ին: Դրան կնախորդեն աշխատանքային նիստեր G7-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենում այս օրերին Հիրոսիմայում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների առաջիկա շփումների մանրամասները չեն հաղորդվում։ Նրանց հանդիպումից մի քանի ժամ անց նախատեսվում է Բայդենի մամուլի ասուլիսը, որից հետո Սպիտակ տան ղեկավարը մտադիր է վերադառնալ Վաշինգտոն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական