Միջազգային

Բայդենը Հիրոսիմայում կհայտարարի Կիևին 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. Politico

Բայդենը Հիրոսիմայում կհայտարարի Կիևին 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում հայտարարել Կիևին 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներին։

Աղբյուրների համաձայն՝ Բայդենը հայտարարություն կանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Փաթեթը կներառի հրետանի, զրահատեխնիկա և հակատանկային զինատեսակներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական