Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօր օրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են տեղի ունենում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանիփոխվարչապետերի միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ՝ եռակողմ աշխատանքային ծրագրի շրջանակներում։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի խորհրդակցություններից հետո»,- ընդգծել է Օվերչուկը։