Բայդենի վարչակազմն ուրբաթ օրը դադարեցրել է լայն սպառման ապրանքների արտահանումը Ռուսաստան և 71 ընկերության ներառել առևտրային «սև ցուցակում», քանի որ Յոթնյակի երկրները հայտարարել էին Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ուկրաինական պատերազմի պատճառով, գրում է Reuters-ը։
Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումները վերաբերում են ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել ռուս զինվորականներին օգնելու համար։ Նշվում է, որ սև ցուցակում ընդգրկվել է 69 ռուսական ձեռնարկություն, ինչպես նաև մեկական ընկերություն Հայաստանից և Ղրղզստանից։
Թիրախային ընկերությունների թվում են Ռուսաստանում ինքնաթիռների վերանորոգման և պահեստամասերի, վառոդի, գործարանները, նավաշինական և ինժեներական կենտրոնները։