Միջազգային

«Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը». Վրաստանի վարչապետ

«Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը». Վրաստանի վարչապետ

«Վրաստանը չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը, քանի որ կազմակերպության անդամ չէ», - այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ի պատասխան Ռուսաստանից թռիչքների վերականգնման առնչությամբ ԵՄ-ի քննադատության։ 

«Եվրամիության քաղաքականությանը համապատասխանելու համար մենք պետք է ԵՄ անդամ լինենք: Այսօր մենք դեռ Եվրամիության անդամ չենք, դրա համար տարիներ կպահանջվեն»,- ասել է Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում էր՝ ընդգծելով, որ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ավիաընկերությունների ինքնաթիռները հանրապետություն չեն թռչի։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական