Չինաստանը և Թայվանը վերականգնել են թռիչքները․ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆուջյան նահանգի մայրաքաղաք Ֆուչժոուի իշխանություններին։ Նշվում է, որ Ֆուչժոուից Թայբեյ և հակառակ ուղղությամբ թռիչքները կվերսկսվեն մայիսի 22-ից, իսկ Ֆուչժոուից դեպի Թայվանի տնտեսական կենտրոն՝ Կաոսյուն Սիթի, թռիչքները կվերականգնվեն հունիսի 2-ից։
Չվերթները մայրցամաքային Չինաստանից դեպի կղզի կիրականացվեն «Xiamen» ավիաընկերության կողմից: