Միջազգային

G7 պատժամիջոցներ կկիրառի երրորդ երկրներում ռուսական բանկերի դեմ

G7 պատժամիջոցներ կկիրառի երրորդ երկրներում ռուսական բանկերի դեմ

«Մեծ յոթնյակի»՝ G7-ի երկրները մտադիր են սառեցված պահել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային հասցրած վնասը․ ասվում է հայտարարության մեջ։

G7-ի ղեկավարները պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի կողմից միջազգային ֆինանսական համակարգի օգտագործումը սահմանափակելու ուղղությամբ։ G7-ը կսահմանափակի Ռուսաստանում արդյունահանվող, վերամշակվող կամ արտադրվող ադամանդի առևտուրն ու օգտագործումը։ «Մեծ յոթնյակը» պատժամիջոցները շրջանցելու նպատակով երրորդ երկրներում ռուսական բանկերի մասնաճյուղերի օգտագործումը կանխելու միջոցներ կձեռնարկի։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական