Միջազգային

«Հուսով ենք՝ Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունը արդյունքեր կտա». Լավրով

«Հուսով ենք՝ Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունը արդյունքեր կտա». Լավրով

Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։

Բացման խոսքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Եռակողմ կոնսուլտացիաների նպատակը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է եռակողմ հայտարարությունների կատարման ծիրում։ Այս ընթացքում նոր, ոչ պակաս կարևոր թեմաներ են առաջ եկել, և հույս ունենք, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, և ձեր ուղիղ երկխոսությունը հնարավորություն կտա հասնել հավելյալ արդյունքների։ Կարծում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտանք չկա։ Ռուսաստանն ուղիղ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում, և հուսով ենք որ Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կլինի»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական