Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին տեսակապի միջոցով տվել են «Ռեշտ-Աստարա» երկաթուղու կառուցման համաձայնագրի ստորագրման մեկնարկը։ Այն «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է։ Այն կմիացնի Բալթյան ծովի ռուսական նավահանգիստները Պարսից ծոցի իրանական նավահանգիստների հետ։
«Այսպիսով, Սանկտ Պետերբուրգից ապրանքների առաքումը Դուբայ, օրինակ, 30-ի փոխարեն կտևի ընդամենը 10 օր», - ասել է Պուտինը։