«Fix Price» ռիթեյլերը մուտք է գործել հայկական շուկա, Երևանում՝ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բացվել է առաջին ֆրանչայզ խանութը։ Այս մասին ասվում է ցանցի հաղորդագրությունում։
Ինչպես ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում՝ ընկերությունը ակնկալում է առաջիկա ամսվա ընթացքում Երևանում բացել երկրորդ խանութը։
Հայաստանը 9-րդ երկիրն է, որտեղ ներկայացված է Fix Price սուպերմարկետների ցանցը։ Բացի Հայաստանից այն ցանցեր ունի նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Վրաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում՝ ընդհանուր 653 առևտրային կետ։
Երևանի խանութն առաջարկում է 1700 տեսակի ապրանք 11 գնային կատեգորիաներում՝ 399-ից 2499 դրամ: Ապրանքները կառաքվեն ավտոմոբիլային ճանապարհով՝ Կրասնոդարում գտնվող ընկերության բաշխիչ կենտրոնից: