Միջազգային

«Անկարայի քաղաքականությունը ՌԴ, ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ կմնա անփոփոխ»․ Էրդողան

«Անկարայի քաղաքականությունը ՌԴ, ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ կմնա անփոփոխ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո առաջին անգամ պատասխանում է լրագրողների հարցերին. նա խոսում է քվեարկության գործընթացի, ընդդիմության պնդումների և երկրորդ փուլի ռազմավարության մասին։ 

Էրդողանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ երկրորդ փուլի նախապատրաստման համար հանրահավաքներ չի նախատեսում․ նա մտադիր է այցելել այն տարածքը, որտեղ փետրվարին տեղի են ունեցել երկրաշարժեր։ Էրդողանը նաև ասել է, որ եթե ինքը հաղթի, ապա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների նկատմամբ քաղաքականությունը կմնա նույնը, ինչ մինչ այժմ էր։

«Մենք շարունակելու ենք նույն քաղաքականությունը, որը վարում էինք ընտրություններից առաջ: Մտադիր չենք փոխել այն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Արևմուտքի հետ կապված, որոնց հետ կապի մեջ ենք, մենք շարունակելու ենք նույն ոգով»,- ասել է Էրդողանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական