Միջազգային

Գերմանիայի նախկին կանցլերի կնոջն ազատել են աշխատանքից

Գերմանիայի նախկին կանցլերի կնոջն ազատել են աշխատանքից

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը՝ Սեո Յոնգ Շրյոդեր-Կիմը, հեռացվել է «NRW. Global Business» պետական ​​ընկերությունից՝  մայիսի 9-ի պատվին Բեռլինում ՌԴ դեսպանատուն այցելելու և ընդունելությանը մասնակցելու համար։ Այդ մասին գրում է «Bild» պարբերականը։ 

«Տիկին Շրյոդեր-Կիմը հեռացվել է իր պաշտոնից, և նրա աշխատանքը NRW. Global Business-ում այժմ կդադարեցվի առանց որևէ ծանուցման»,- ասել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի էկոնոմիկայի նախարարի խոսնակ Մոնա Նոյբաուրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական