«TF1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասել է, որ երկիրը նախատեսում է մոտ ապագայում նոր զինամթերք ու հրթիռներ ուղարկել Ուկրաինա, որոնց հեռահարությունը թույլ կտա դիմադրել Ռուսաստանին։
Մակրոնը չի հստակեցրել, թե ինչ հրթիռների մասին է խոսքը․ «Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, մենք օգնում ենք Ուկրաինային՝ դիմակայել ռուս ագրեսորին։ Սա նշանակում է, որ մենք չենք մատակարարում զենք, որը կընկնի ռուսական հողի վրա կամ թույլ կտա հարձակվել Ռուսաստանի վրա»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։