Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 15–ին զանգահարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նա շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ:
Ալիևը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում ժողովուրդը այս ընտրություններում ևս վստահություն է դրսևորել իր առաջնորդի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում որևէ թեկնածու չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, թեև Էրդողանն առաջին տեղում է։ Ամենայն հավանականությամբ այնտեղ ընտրությունների երկրորդ փուլ կլինի։