Ռուսական ավիաընկերությունները թռիչքներ սկսելու համար թույլտվություն են խնդրել Վրաստանից: Այդ մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն որոշմանը, որով թռիչքների իրավունք թույլ կտան միայն այն ռուսական ավիաընկերություններին, որոնք պատժամիջոցների տակ չեն։ Թռիչքի թույլտվությունը կտրվի ընկերության և նրա ավիապարկի ստուգումից հետո: