Կվադրոկոպտերների վաճառքը ՌԴ ներքին շուկայում աճել է 20 անգամ։ Ռուսաստանում տևական ժամանակ նկատվում է դրոնների պահանջարկի նկատելի աճ։ Դրանց վաճառքը Wildberries-ում հունվար-մարտ ամիսներին աճել է գրեթե 20 անգամ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ Ozon-ում՝ 15 անգամ:
Կվադրոկոպտերների նկատմամբ հետաքրքրության վրա չի ազդել ոչ թռիչքային գոտիների փակումը երկրի մեծ մասում, ոչ էլ դրանց չհամակարգված թռիչքի համար տուգանքների քանակի ավելացումը: Փորձագետները կարծում են, որ պահանջարկի վրա ազդել է անօդաչու թռչող սարքերի մասսայականացումը զլմ-ներում. սպառողները հաճախ են լսում դրանց մասին՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։