Միջազգային

Ֆրանսիան Ուկրաինային տանկեր, զրահատեխնիկա և ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Ֆրանսիան Ուկրաինային տանկեր, զրահատեխնիկա և ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան կհամալրի Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գումարտակներ տասնյակի հասնող զրահատեխնիկայով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC-ով։

Բացի այդ, Փարիզը Կիևին կօգնի ամրապնդել հակաօդային պաշտպանությունը՝ Ուկրաինայի բնակչությանը ռուսական հարվածներից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ուկրաինա-ֆրանսիական համատեղ հռչակագրում, որն ընդունել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը՝ մայիսի 14-ին Փարիզում կայացած հանդիպմանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական