Ուկրաինան հուսով է, որ այս տարի կսկսի վաճառել առգրավված ռուսական ակտիվները սեփականաշնորհման աճուրդներում՝ ստացված եկամուտներն օգտագործելու երկիրը վերականգնելու համար: Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 11-ին, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի նախագահ Ռուստեմ Ումերովը։