Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից մեկ տարի երեք ամիս անց գերմանացիների մեծամասնությունը կողմ է Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Գերմանիա հնարավոր այցից առաջ հարցվածների 55%-ը կողմ է եղել բանակցություններին, 28%-ը՝ դեմ․ մայիսի 12-ին «YouGov» սոցիոլոգիական ինստիտուտի կողմից պատվիրված հարցման հրապարակման մասին գրել է DPA լրատվական գործակալությունը։