Իսլամաբադի բարձրագույն դատարանը երկու շաբաթով ազատ է արձակել Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին։ Այս մասին ուրբաթ հայտնել է «ARY News» հեռուստաալիքը։
Հինգշաբթի օրը երկրի գերագույն դատարանը չեղյալ է համարել Իսլամաբադի դատարանի արձակած կալանքի որոշումը՝ հայտարարելով, որ Խանի ձերբակալության հրամանի կատարման ձևը անվավեր է և անօրինական: Պակիստանի կառավարությունը խստորեն քննադատել է գերագույն դատարանի որոշումը։