Միջազգային

Ֆրանսիայում մտադիր են դատարան կանչել նախկին նախագահ Սարկոզիին

Ֆրանսիայում մտադիր են դատարան կանչել նախկին նախագահ Սարկոզիին

Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է քրեական դատավարություն սկսել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և տասներկու անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են 2007 թվականին Լիբիայի կողմից նրա նախագահական արշավի ֆինանսավորման աղմկահարույց գործի մեջ: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Դատախազությունը պահանջում է, որ 2007-2012թթ. նախագահ աշխատած Սարկոզին դատարանի առաջ կանգնի՝ «պասիվ կոռուպցիայի», հանցավոր դավադրության, քարոզարշավի անօրինական ֆինանսավորման և Լիբիայի պետական ​​միջոցների յուրացումները թաքցնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական