Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան մայիսի 13-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է ANSA գործակալությունը՝ մանրամասնելով, որ բանակցությունները կանցկացվեն Իտալիայի նախագահական պալատում։
Ինչպես սպասվում է, այցի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել շաբաթ և կիրակի օրերին, Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Նա փետրվարի 21-ին այցելել է Կիև: