Միջազգային

ԱՄՆ–ն առաջարկել է հայ–ադրբեջանական սահմանից հեռացնել զորքերը

ԱՄՆ–ն առաջարկել է հայ–ադրբեջանական սահմանից հեռացնել զորքերը

ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վենդանտ Պատելն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի երեկվա ռազմական սադրանքին։

«Տեղի ունեցած միջադեպը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման գործում։ 

Հորդորում ենք 2 երկրների առաջնորդներին, որ երբ մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպեն, համաձայնեն որոշակիորեն հեռացնել զորքերը սահմանից, ինչպես նշել էր պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնում հյուրընկալած քննարկումների ժամանակ»,– ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական