Սաուդյան Արաբիան դեսպան է նշանակել Թեհրանում․ այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։
Նա նշել է, որ իրանական կողմը նույնպես շուտով Էր Ռիադում դիվանագիտական ներկայացուցիչ կնշանակի․ «Գործընկերներն աշխատում են Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների վրա։ Իմ ունեցած տեղեկություններով՝ առաջիկա օրերին աշխատանքները կավարտվեն»,- ասել է նախարարը։