Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահին՝ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ։
«Հեյդար Ալիևն ականավոր քաղաքական գործիչ էր, ով իր ողջ իմաստալից կյանքը նվիրեց իր սիրելի երկրին և դրեց ազգային պետականության հիմքը։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեծն Հեյդար Ալիևի հիմնարար դերը Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման գործում և նշել, որ նրա այս արժանիքները հավերժ կմնան»,- ասված է Վրաստանի վարչապետի ուղերձում։