Միջազգային

ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ շփումներ չի պլանավորում. Պեսկով

ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ շփումներ չի պլանավորում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրման ֆոնին Վլադիմիր Պուտինի շփումներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ չեն պլանավորվում։

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Նոր էսկալացիայի ֆոնին ՌԴ-ն ակնկալում է զուսպ մոտեցում Հայաստանից և Ադրբեջանից»,- ասել է Պեսկովը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական