Միջազգային

Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսումը կարող է հանգեցնել վրացական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների

Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսումը կարող է հանգեցնել վրացական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների

Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումը կարող է հանգեցնել պատժամիջոցների այն ընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ինքնաթիռները վրացական օդանավակայաններում, հինգշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, մենք, բնականաբար, անհանգստացած կլինենք, որ վրացական օդանավակայանների ընկերությունները վտանգի են ենթարկվելու, եթե նրանք սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռներ»,- ասել է Պատելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական