Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին չի բացառել, որ Վրաստանից Ռուսաստան թռիչքները կսկսվեն երկրների միջև ուղիղ չվերթների արգելքի վերացումից հետո։
Նա չի հստակեցրել, թե երբ ավիաընկերությունը կարող է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ Ռուսաստան ուղիղ չվերթներ իրականացնելու թույլտվության համար։