Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի նիստին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հաջիզադեն, մասնավորապես, հայտարարել է. «Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպման շրջանակում առաջարկվել է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Հայտարարել ենք, որ ադրբեջանական կողմի մասնակցությունը Քիշնևի ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավոր է պայմանով, որ բրյուսելյան ձևաչափը չփոխարինվի և չփոխվի։ Սակայն Քիշնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերջնական պայմանավորվածություն դեռ չկա՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հանդիպման մանրամասները չեն բացահայտվել»։