Միջազգային

ԵՄ-ի 1 միլիարդ դոլարի ապրանք «զուգահեռ ներկրմամբ» հայտնվել է Ռուսաստանում. Financial Times

ԵՄ-ի 1 միլիարդ դոլարի ապրանք «զուգահեռ ներկրմամբ» հայտնվել է Ռուսաստանում. Financial Times

Բրիտանական հեղինակավոր «Financial Times» պարբերականը գրել է, որ ավելի քան 1 միլիարդ դոլարի ԵՄ ապրանքներ, որոնք ընկնում են պատժամիջոցների սահմանափակումների տակ, Ռուսաստանի տնտեսական գործընկերների միջոցով՝ «ուրվական առևտրի» պատճառով, տեղափոխվել են տարանցիկ ճանապարհով։ Ռուսաստանի տնտեսական գործընկերներն, արևմտյան պաշտոնյաների կարծիքով, օգնել են պահպանել Վլադիմիր Պուտինի պատերազմական տնտեսությունը:

«Financial Times»-ի կողմից վերլուծված հրապարակային տվյալները ցույց են տվել, որ ԵՄ-ից առաքված վերահսկվող «երկակի օգտագործման»՝ 2 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների միայն կեսն է իրականում հասել իրենց նպատակակետերին՝ Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան:

Այս ապրանքները, որոնք, ԵՄ-ի կարծիքով, կարող են օգտագործվել ռազմական կամ հետախուզական ծառայությունների համար և ենթակա են արտահանման հսկողության, կարող են Ռուսաստան մուտք գործել անմիջապես ԵՄ-ից՝ միայն տրանզիտով: 

Ըստ «Financial Times»-ի՝ ապրանքներն ուղարկվել են 2022թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Առևտուրն աննախադեպ աճել է ԵՄ-ի և Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, որոնք այժմ մեկ տնտեսական միության մեջ են մտնում Ռուսաստանի հետ։ Պարբերականի պնդմամբ՝ ԵՄ-ից ուղարկված ապրանքների հատուկ որոշ կատեգորիաներ՝ ներառյալ գազատուրբիններ, զոդող սարքեր և ռադիոհեռարձակման սարքավորումներ, ըստ ներմուծման տվյալների, չեն հասել իրենց ենթադրյալ նպատակակետին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական