Այս տարի Գերմանիայի դաշնային բյուջեից լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացվի դաշնային նահանգներին՝ փախստականների ընդունման, տեղավորման և պահման հետ կապված ծախսերի համար։ Գերմանիայի կառավարության և դաշնային նահանգների կառավարությունների ներկայացուցիչների այս նախնական պայմանավորվածությունը հրապարակել է կանցլեր Օլաֆ Շոլցը։