Միջազգային

«Մենք դրական ենք գնահատում բրյուսելյան առաջիկա հանդիպումը». Բայրամով

«Մենք դրական ենք գնահատում բրյուսելյան առաջիկա հանդիպումը». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Բրյուսելում մայիսի 14-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան - Իլհամ Ալիև - Շառլ Միշել եռակողմ հանդիպմանը և բանակցություններին։ 

Բայրամովը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում այս գործընթացը։ Այո, երբեմն լինում են դադարներ կամ ձգձգումներ բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այս հարցում միշտ կայուն ​​է և հետևողական․ մենք բանակցային գործընթացի և կարգավորման կողմնակից ենք։ Ցավոք, Հայաստանից պարբերաբար հնչում են անհամապատասխան, հակասական հայտարարություններ։ Խաղաղության բանակցություններում գրեթե 6-ամսյա ընդմիջում է եղել։ Վերջերս վերսկսվել են բանակցությունները միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Ընդմիջումից հետո առաջնորդների մակարդակով առաջիկա հանդիպումը դրական ենք գնահատում, բանակցությունների և գնահատականների համար շատ ժամանակ չի մնացել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական