Միջազգային

Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը

Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը

«Tencent» հեռահաղորդակցության հոլդինգն ավարտել է Չինաստանում տվյալների մեծ կենտրոնի մի մասի կառուցումը, որը պետք է դառնա աշխարհում ամենամեծը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Itzai Global» տեղեկատվական ռեսուրսը։

Աշխատանքների ավարտից հետո կտեղադրվի 800 հազար սերվեր։ Կենտրոնը կզբաղվի, մասնավորապես, ամպային հաշվարկների ոլորտում տվյալների մշակմամբ, ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև առողջապահական ապահովագրության հետ կապված գործառնություններով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական