«Ադրբեջանը 2023թ․ պետբյուջեում կավելացնի պաշտպանական ծախսերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ գործը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, հակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, զգալի մասը կրկին հատկացվել է պաշտպանական նպատակներին, որովհետև մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ սպառնալիքները մեծանում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Ալիևը։