Անցյալ տարի Ռուսաստանի ռազմական ծախսերը, ըստ SIPRI-ի, աճել են 9,2%-ով՝ հասնելով մոտ 86,4 մլրդ դոլարի։ Այն կազմել է երկրի ՀՆԱ-ի 4,1%-ը (աշխարհում երրորդը ԱՄՆ-ից և Չինաստանից հետո)։
2022 թվականի վերջին Ռուսաստանի հրապարակած թվերը ցույց են տալիս, որ պաշտպանության ծախսերը արդեն 34%-ով ավելի են եղել, քան 2021թ․ բյուջեի պլաններով էր։ «Տարբերությունը ցույց է տալիս, որ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանին արժեցել է շատ ավելին, քան ակնկալվում էր», - ասում է ռազմական ծախսերի և զենքի արտադրության SIPRI ծրագրի տնօրեն Լյուսի Բերո-Սուդրոն: