Միջազգային

Սլովակիան կարող է ԱՄՆ-ից 250 մլն դոլարի զրահամեքենա գնել

Սլովակիան կարող է ԱՄՆ-ից 250 մլն դոլարի զրահամեքենա գնել

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սլովակիային 250 միլիոն դոլարի զրահատեխնիկայի, զրահամեքենաների և այլ զինատեսակների վաճառքին․ այդ մասին հաղորդում է «TASR» գործակալությունը։

Սլովակիայի կառավարությունն ավելի վաղ խնդրել էր ամերիկյան կողմին՝ ազգային պաշտպանության կարիքների համար իրեն վաճառել 192 «JLTV» թեթև զրահատեխնիկա, «M2A1» գնդացիր, քիմիական դետեկտորներ, 40 մմ MK19 նռնականետեր և այլ զինտեխնիկա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական