Միջազգային

Սաուդյան Արաբիան վերաբացում է դեսպանատունը Սիրիայում

Սաուդյան Արաբիան վերաբացում է դեսպանատունը Սիրիայում

Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիայում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունը վերաբացելու մտադրության մասին։ Նրա գլխավոր խնդիրը կլինի «համատեղ արաբական մոտեցման» զարգացում․ ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարները պաշտպանել էին այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը երկարաձգելու որոշումը, որը դադարեցվել էր 2011թ․ նոյեմբերին՝ նախագահ Բաշար Ասադի կողմից Սիրիայում ժողովրդավարական ցույցերը կոշտ ճնշելու պատճառով։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական