Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի հեռախոսով քննարկել են Եվրոպայում վերջին զարգացումները, Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է IRNA գործակալությունը։ 

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը ողջունում է կառուցողական նախաձեռնությունները։ «Փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը կարևոր քայլ է Եվրոպայի և Իրանի միջև հարաբերությունների ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։

Բորելը, իր հերթին, նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կարևոր է Եվրամիության համար, և որ ԵՄ-ն կշարունակի ջանքերը, որպեսզի բոլոր կողմերը համաձայնության գան: Նա նաև բարձր է գնահատել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը՝ այս գործընթացը շահավետ համարելով։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը ողջունել է նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ այն համարելով առանցքային քայլ Արևմտյան Ասիայում կայունության ամրապնդման գործում։

Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ որոշ եվրոպացի պաշտոնյաներ ահաբեկչության դեմ պայքարում իրենց վճռականությունը դրսևորելու փոխարեն նպաստում են ահաբեկչության բորբոքմանը` ընդունելով միջամտողական դիրքեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական