Միլիարդատեր, նախկին վարչապետ և Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին գլխավորում է Վրաստանի ժողովրդի կողմից օլիգարխ համարվող մարդկանց ցուցակը։ Նրա անունը տվել է մասնակիցների 45%-ը «CRRC Georgia» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման ժամանակ։
Բիձինա Իվանիշվիլիից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին՝ 9%, հենց նրան են օլիգարխ անվանում Վրաստանի իշխող կուսակցությունում։ Եվս 8%-ը նշել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը գտնվում է բանտում, 7%-ը՝ ընդդիմադիր «Lelo» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեին, իսկ 5%-ը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վանո Չխարտիշվիլիին։ 37%-ն ասել է, որ չգիտի հարցի պատասխանը։