Միջազգային

Իսպանիան շարունակում է ուրան գնել Ռուսաստանից

Իսպանիան շարունակում է ուրան գնել Ռուսաստանից

Իսպանիայի կառավարությունը խորհրդարանին բացատրել է ռուսական ուրանի գնումը նրա դեմ եվրոպական պատժամիջոցների բացակայությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «El Mundo» թերթը։ 

Իսպանական ատոմակայանները ներկայումս սպառում են տարեկան 1,26 հազար տոննա ուրան։ 2021 թվականին Ռուսաստանը ծածկել է ուրանի խտանյութերի Իսպանիայի պահանջարկի 29,1%-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական