Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել են Հաղթանակի 78-ամյակի տոնական միջոցառումները։
Հայրենական պատերազմի վետերաններին ողջունել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարներ։
Հիշեցնենք, Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաղթանակի շքերթի ժամանակ ՌԴ նախագահը ելույթ է ունեցել, ասելով. «Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սկսվել, սակայն երկիրը կապահովի իր անվտանգությունը»: