ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը։ Մեկնաբանելով բանակցությունների արդյունքները, Գրիգորյանը նշել է, որ. «Բանակցությունների առումով, ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք։
Դա ՀՀ սուվերեն տարածքի արձանագրում է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է։ Մեզ համար շատ կարևոր է ունենալ միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ»։