Միջազգային

«Կարևոր է պահպանել հոգատար վերաբերմունքը ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ». Մատվիենկոն շնորհավորել է Սիմոնյանին

«Կարևոր է պահպանել հոգատար վերաբերմունքը ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ». Մատվիենկոն շնորհավորել է Սիմոնյանին

Ռուսաստանը տրամադրված է ամրապնդել բազմապլանային փոխգործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ նշելով, որ ռուս-հայկական հարաբերությունները չպետք է կախված լինեն միջազգային իրավիճակից:

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և բարիդրացիության հնագույն կապերը, որոնք չպետք է կախված լինեն միջազգային իրավիճակի տատանումներից։ Տրամադրված ենք ամրապնդելու մեր խորհրդարանականների միջև ինտենսիվ և բաց փոխգործակցությունը», - Հաղթանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված շնորհավորական հեռագրում գրել է նա:

Մատվիենկոն նշել է նաև, որ «հավաքական Արևմուտքի կողմից սանձազերծված հակառուսական չդադարող քարոզչության» պայմաններում հատկապես կարևոր է պահպանել հոգատար վերաբերմունքը ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ:

«Մեր խնդիրն է մատաղ սերնդին փոխանցել 1941-1945 թվականների իրադարձությունների իրական, այլ ոչ թե կեղծված պատմությունը և պահպանել հիշողությունն այն մասին, որ Եվրոպան իր ազատագրման համար պարտական է խորհրդային զինվորին», - ամփոփել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական