Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է․ 

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո առաջընթացը զարգացնելու համար»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ Եվրախորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել էր, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական