Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ այցի հավանականությունը զգալիորեն մեծացել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ տարածաշրջանային համայնքում Դամասկոսի լիիրավ անդամակցությունը վերականգնելու որոշումից հետո։
Այս մասին երկուշաբթի օրը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է լիբանանցի վերլուծաբան Նիդալ Սաբին, ով համարվում է սիրիական դոսյեի փորձագետ։