Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների խորհուրդը տասը տարվա կասեցումից հետո որոշել է Սիրիային վերադարձնել կազմակերպության անդամակցությունը: Որոշումն ընդունվել է Կահիրեում տեղի ունեցած արտակարգ նիստում։
Այդ մասին կիրակի՝ մայիսի 7-ին, հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Գամալ Ռուշդին։ Այդ որոշմամբ վերջ է դրվում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության մեկուսացմանը, որը հեռացվել էր կազմակերպությունից 2011թ.՝ սեփական ժողովրդի նկատմամբ դաժան բռնաճնշումների պատճառով։ Այդ մասին հայտնել է «Dpa» գործակալությունը։