Միջազգային

Կոնգոյում ջրհեղեղից մոտ 400 մարդ է զոհվել

Կոնգոյում ջրհեղեղից մոտ 400 մարդ է զոհվել

Կոնգոյում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 394 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է երկրի ամենաշատ տուժած Կալեհե շրջանի վարչակազմի աշխատակիցը։

Շաբաթվա վերջին հորդառատ անձրևների պատճառով Հարավային Կիվուի գետերը դուրս են եկել ափերից և քշել հարյուրավոր տներ: Մայիսի 8-ին երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել զոհերի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական