Ուկրաինական առաջիկա հակահարձակումը կարող է ավելի մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ 2023թ․ վերջին՝ Չինաստանի միջնորդությամբ։
Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների կարծիքին։ Արևմուտքը, որը նախկինում թերահավատորեն էր վերաբերում Չինաստանի դերին՝ որպես միջնորդ, այժմ պատրաստ է աջակցել Պեկինի մասնակցությանը Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին․ նշում է WSJ-ին։