Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին սպառազինության մեջ օգտագործվող սարքավորումներ են մատակարարում։ Այդ մասին գրում է «Financial Times»-ը։
Սահմանափակիչ միջոցների նոր փաթեթում, որը կքննարկեն ԵՄ անդամ երկրներն առաջիկա օրերին, թվարկված են 7 ընկերություն Չինաստանից, որոնցից մի քանիսն արդեն հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ։